17 հոկտեմբերի 2008 - 18:32 AMT
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Իրան
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Իրան, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Ազգային անվտանգության քարտուղարի` Թեհրան այցելելու մասին պայմանավորվածությունը կայացել էր դեռեւս Արթուր Բաղդասարյանի` Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սագայանի հետ հանդիպման ժամանակ: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանը եւ անվտանգությանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխանցելով Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի ողջույնները` դեսպանը կարեւորել է հայ-իրանական համագործակցության շարունակական զարգացումը: