7 սեպտեմբերի 2019 - 11:20 AMT
Telegram-ի օգտատերերը կարող են թաքցնել հեռախոսահամարները

Telegram մեսենջերը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս օգտատերերին թաքցնել իրենց հեռախոսահամարը բոլոր օգտատերերից: Այդ մասն ասվում է մեսենջերի բլոգում: Օգտատերերը պետք է թարմացնեն մեսենջերի հավելվածը մինչև վերջին տարբերակ և գաղտնիության կարգաբերումներում ընտրեն, թե ով կարող է տեսնել իրենց հեռախոսահամարը՝ ով ասես, միայն կոնտակտները կամ ոչ ոք:

Վերջին դեպքում հեռախոսհամարը անհասանելի է դառնում նույնիսկ արդեն ավելացված կոնտակտների համար, որոնք նախկինում նրան տեսել են, գրում է «Վեդոմոստին»:

Թարմացումը թույլ է տալիս նաև ընտրել, թե ով կարող է գտնել օգտատերին հեռախոսահամարով: «Իմ կոնտակտները» գործառույթի ընտրությունը երաշխավորում է, որ պատահական օգտատերերը, որոնք ավելացրել են համարը կոնտակտների էջում, չեն կարողանա գտնել նրա պորֆիլը Telegram-ում: