7 սեպտեմբերի 2019 - 12:38 AMT
ՀՀ ԱԱԽ քարտուղարն ու ՊԲ հրամանատարը քննարկել են իրավիճակն առաջնագծում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: