9 սեպտեմբերի 2019 - 10:25 AMT
Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետ

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7,787 ընտրող` ընտրողների մոտ 36%-ը։

ԿԸՀ-ում առավել վաղ հրապարակված տվյալների համաձայն, նա անկուսակցական է, «Ջեներալ Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է, հայտնում է Panorama.am-ը

Մյուս թեկնածուներից Գրիգորի Սահակյանը ստացել է 4,765 ձայն, Արեգ Ավագյանը՝ 3,125 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3,059 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2,108 ձայն։

Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 21,615 ընտրող։