9 սեպտեմբերի 2019 - 10:29 AMT
Ռոման Բաբայանը Մոսկվայի քաղաքային Դումայի անդամ է ընտրվել

Հայազգի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը սեպտեմբերի 8-ին կայացած ՌԴ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վերջինս ինքնաառաջադրված թեկնածու էր։ Բաբայանը հաղթել է՝ առաջ անցնելով մրցակից Անաստասիա Ուդալցովայից մոտ 2500 ձայնով։

«Ձայնի իրավունքը» հաղորդումը ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։ Սերգեյ Դորենկոյի մահից հետո ղեկավարել է «Խոսում է Մոսկվան» ռադիոալիքը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 21․04%։ Ընդդիմությունը կստանա 45 մանդատից 20-ը։

Ընդդիմադիր թեկնածուների մեծ մասի մասկանցությունն ընտրություններին արգելվել էր, ինչը Մոսկվայում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Ամռան ընթացքում անցկացված անհնազանդության ակցիաների արդյունքում հազարավոր մարդիկ բերման էին ենթարկվել, մի քանիսը դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության ու «զանգվածային անկարգությունների» մասնակցելու մեղադրանքներով։