9 սեպտեմբերի 2019 - 10:41 AMT
Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը․ 57 հարց՝ 1-ին նիստի օրակարգում

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում մեկնարկել են երրորդ նստաշրջանի աշխատանքները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ անցկացված նիստում հաստատվել են նստաշրջանի ու հերթական նիստի օրակարգերը։

Ըստ այդմ, սեպտեմբերի 9-ի նիստի օրակարգում ներառվել է 57 հարց, որից 40-ը՝ պարտադիր քննարկման։ Դրանց թվում են Հարկային օրենսգրքում, քրեակատարողական օրենսգրքում, աղբահանության մասին օրենքում ու տասնյակ այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Ամբողջական օրակարդը՝ ԱԺ կայքում։