18 հոկտեմբերի 2008 - 14:25 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորությունն այժմ իրական է ինչպես երբեք
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորությունն այժմ իրական է ինչպես երբեք: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» խթան հանդիսացավ երկու երկրների միջեւ երկխոսություն սկսելու համար: Ես հուսով եմ, որ առաջընթացը հարաբերությունների կարգավորման ոլորտում կշարունակվի: Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունները լրջորեն են տրամադրված երկկողմ հարաբերություններում առաջընթացի հասնելու հարցում` նույնիսկ բարդ խնդիրների առկայության դեպքում»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը: