20 հոկտեմբերի 2008 - 16:55 AMT
2-3 օրով դադարեցվել է գազի առաքումը Հայաստան
2-3 օրով դադարեցվել է բնական գազի առաքումը Հայաստան: Ինչպես ասված է «ՀայՌուսգազարդի» պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մուտքը Հայաստան, ինչը պայմանավորված է Վրաստանի տարածքում, մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերականգնողական աշխատանքներով` ձմռանը անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով:

Բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից` ստորգետնյա գազպահեստարանի հաշվին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, վերականգնողական աշխատանքները կտեւեն 2-3 օր, ասվում է հաղորդագրության մեջ: