12 սեպտեմբերի 2019 - 12:43 AMT
Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Մանդատից հրաժարված ԱԺ«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի լիազորությունները դադարեցվել են։

Սեպտեմբերի 12-ին ԱԺ նիստի մեկնարկին այս մասին է հայտարարել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ համապատասխան գրությունն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Էդգար Առաքելյանն օգոստոսի 29-ին հայտարարություն էր տարածել, որտեղ հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին։ Հայտարարությունում նա գրել էր, որ պատճառներն անձնական են ու կապված չեն Ամուլսարի կամ Ստամբուլյան կոնվենցիայի հետ։