20 հոկտեմբերի 2008 - 20:34 AMT
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Երեւան
Հոկտեմբերի 20-ի երեկոյան Երեւան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հանդիպման պաշտոնական արարողությունից հետո, երկու պետությունների նախագահները կմեկնեն ՀՀ նախագահի նստավայր, որտեղ մեծարգո հյուրի պատվին պաշտոնական ճաշ կմատուցվի Սերժ Սարգսյանի անունից:

Այցի շրջանակներում տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված ձեւաչափով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տարբեր փաստաթղթեր կստորագրվեն փոխադարձ համագործակցության մասին:

Հոկտեմբերի 21-ին երկու երկրների նախագահները կմասնակցեն Երեւանում Ռուսաստանի հրապարակի հանդիսավոր բացման արարողությանը, որը գտնվում է Մոսկվայի տան դիմաց: Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, գրառում կկատարի պատվո հյուրերի ամսագրում եւ ծառ կտնկի հիշողության ծառուղում: