13 սեպտեմբերի 2019 - 14:11 AMT
HBO-ն «Գահերի խաղի» փրիքվել կնկարահանի՝ նվիրված Տարգարիենների ընտանիքին

HBO հեռուստաալիքը պատրաստ է «կանաչ լույս տալ» հայտնի «Գահերի խաղը» սերիալի ևս մի փրիքվելի:

Պիլոտային տարբերակը կպատվիրեն գրող Ջորջ Մարտինին ու «Գաղութը» (Colony) սերիալի հեղինակ Ռայան Քոնդալին:

Այսպիսով, իրադարձությունները կծավալվեն «Գահերի խաղի» դեպքերից 300 տարի առաջ, երբ Վեստերոսը ղեկավարում էին վիշապները: Սյուժեի կենտրոնում կլինի Տարգարիենների ոչնչացող ընտանիքը: Նախագծի հիմքում կլինի Մարտինի «Կրակ և արյուն» վեպը, որը հրապարակվել է 2018-ին, Deadline-ին հղումով գրում է Kinoreporter-ը:

2017-ին HBO-ն «Գահերի խաղի» 5 փրիքվել էր պատվիրել: Մարտինի ու Քոնդալի պիլոտային տարբերակը կփոխարինի այն նախագիծը, որի վրա աշխատում էրսցենարիստ Բրայան Քոգմանը: Մայիսին Մարտինը հայտնել էր, որ հեռուստաալիքը 5 նախագծից դեռևսմիայն երեքն է գործարկել:

«Գահերի խաղում» Տարգարիենների ընտանիքը ներկայացնում էին Դեյեներիս Տարգարիենը (Էմիլիա Քլարկ), Վիզերի Տարգարիենը (Հարրի Լոյդ) ու Ջոն Սնոուն (Քիտ Հարինգթոն):