13 սեպտեմբերի 2019 - 13:32 AMT
Սերժ Սարգսյանի եղբայր Լևոնի հանդեպ երկրորդ կալանքի որոշում է կայացվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Այս մասին է հայտնում «Հայկական ժամանակը»։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հանցավոր սխեմայի ներդրման մեջ։ Ըստ մեղադրանքի, նա իրական ազդեցություն է ունեցել ծրագրում $250 մլն արժողության շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում։ Նա օգտագործել է այն ենթակապալառոըւների ընտրության հարցում ու նրանցից մեկի տնօրենմից պահանջել է շահույթի 50%-ը։

Սարգսյանը հետախուզման մեջ է, նա մեղադրվում է նաև ապօրինի հարստացման մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: