13 սեպտեմբերի 2019 - 13:53 AMT
«Նորքի խմբի» ղեկավարը գրավով ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նորքի խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանին 1 մլն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է «Հետքը»։

Վարդանյանը կալանքի տակ մնացող խմբի միակ անդամն էր՝ մնացածները բաց էին թողնվել 2018-ի հեղափոխությունից հետո։

Արթուր Վարդանյանն իր խմբի մեծ մասի հետ ձերբակալվել էր ԱԱԾ ու ոստիկանության համատեղ գործողության արդյունքում 2015-ի նոյեմբերի 25-ին։

20 հոգի, որոնց թվում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մեղադրվել էին փաստացի իշխանությունը տապալելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության, խումբը պատրաստվում էր օդում խոցել նախագահի ինքնաթիռը, գրոհել կառավարությունը, ԱԺ-ն, Հանրային հեռուստատեսությունն ու այլ ռազմավարական նշանակության շինություններ ու զավթել իշխանությունը։