14 սեպտեմբերի 2019 - 13:52 AMT
Ջերմուկից Երևան ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Բնապահպան ակտիվիստներ, Ջերմուկի ու մերջակա բնակավայրերի բնակիչներ ավտոերթ են անում Ջերմուկից Երևան՝ ի պաշտպանություն Ամուլսարի։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր ակտիվիստներին ապաշրջափակել դեպի ոսկու հանք տանող ճանապարհը։ Նա հայտարարել է, որ «Լիդիանը» աշխատանքներ կսկսի 2020-ից ոչ շուտ, իսկ հանքի շահագործումը՝ 2021-ի վերջից ոչ շուտ։

Ակտիվիստները մերժել են առաջարկը

Սեպտեմբերի 11-ին ակտիվիստները երթ անցկացրեցին քաղաքի կենտրոնում՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կանխելու պահանջով։