14 սեպտեմբերի 2019 - 16:53 AMT
Արագածի վրա արջը լեհ զբոսաշրջիկների վրա է հարձակվել

Արագած լեռան վրա բարձրացող 2 զբոսաշրջիկի վրա արջ է հարձակվել։

Ինչպե սհայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, զբոսաշրջիկներից մեկը վիրավորվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: