21 հոկտեմբերի 2008 - 17:01 AMT
Ռուսաստանին ներկայումս չափազանց շահավետ է Անդրկովկասի հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալը
«Հարավային Օսիայի իրադարձություններից հետո մենք պետք է Հայաստանի հետ մշտական կապ պահպանենք որպես Կովկասում ամենամտերիմ դաշնակից եւ միջնորդ»,- ասել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, շատ կարեւոր է գնահատել ներկայիս իրադրության դրական եւ բացասական կողմերը: «Հայաստանն ունի իր չլուծված խնդիրները: Հայերը խիստ շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդությամբ: Թերեւս Ռուսաստանին էլ պակաս շահավետ չէ Անդրկովկասի հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալը: Չէ՞ որ դրանց բարեհաջող լուծման դեպքում Ռուսաստանը կամրապնդի այդ տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր դերը»,- ընդգծել է Զատուլինը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: