22 հոկտեմբերի 2008 - 14:53 AMT
Իրանում հայերը հաշտ ու խաղաղ ապրում են մահմեդականների հետ
Իրանում հայերը հաշտ ու խաղաղ ապրում են մահմեդականների հետ: Այդ մասին Թավրիզում հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նշան Թոփոզյանը: Արեւելյան Ադրբեջան գավառի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ հանդիպմանը արքեպիսկոպոս Թոփոզյանը հայտնել է Իրանի զարգացմանն աջակցելու հայ համայնքի պատրաստակամությունը: Նշելով, որ ինը հայկական պատմական հուշարձաններ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, թեմի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նահանգապետին այդ հարցում աջակցելու համար:

Իր հերթին, նահանգապետ Բեյգին նշել է հայերի ակտիվ մասնակցությունը նահանգի հասարակական կյանքին: «Չնայած թշնամական քարոզչությանը, Իրանի հայ համայնքը օգտվում է բոլոր ազատություններից իր կրոնական ծիսակատարությունները կատարելիս»,-ասել է Հարավային Ադրբեջանի նահանգապետը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը: