Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է:
Նա կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը:
Կայքի հաղորդմամբ՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է, ով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
«Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին փակ նիստի ընթացքում որոշել էր Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց սկսել: Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նույն օրն արտահերթ ելույթով՝ քննադատել է Քոչարյանի մասով ՍԴ կայացրած որոշումը: