23 սեպտեմբերի 2019 - 13:54 AMT
Երևանի 13 պոլիկլինիկայում հերթագրման էլհամակարգ է ներդրվել

Երևանի 13 պոլիկլինիկաներում ներդրվել և գործում է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն հերթագրվել հեռախոսազանգի միջոցով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքպետարանի պաշտոնական կայքը:

Հերթագրվել հնարավոր է ինչպես զանգով, որի համար առանձնացված են հեռախոսահամարներ, այնպես էլ պոլիկլինիկա այցելելով: Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ:

Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետ պարտադիր պայման է: Առանց հերթագրվելու քաղաքացիները կարող են սպասել և ադպես է չսպասարկվել: Սա չի վերաբերում բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների հրատապ դեպքերին:

Մինչև տարեվերջ նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում: Այս պահին էլեկտրոնային հերթագրման համակարգը գործում է թիվ 1, 4, 5, 8, 12, 13, 16, 17, 20 պոլիկլինիկաներում, Արաբկիր մանկական,Նոր Արաբկիր, Կ. Եսայանի անվան պոլիկլինիկաներում, Քաղաքային էնդոկրին դիսպանսերում: