25 սեպտեմբերի 2019 - 12:53 AMT
ՀՀ դպրոցականները 2 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ են նվաճել շախմատի ԱԱ-ում

Ծաղկաձորում ավարտվել են դպրոցականների առաջին թիմային աշխարհի առաջնությունները: ՀՀ պատվիրակները մրցաշարում ցույց են տվել շատ բարձր արդյունքներ՝ նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալներ են նվաճել թիվ 26 դպրոցի թիմը, որի կազմում հանդես էին գալիս Սիմոն Թումանյանն ու Լյովա Դավթյանը և Հայաստանի տղաների հավաքական թիմը՝ Շանթ Սարգսյան, Արթուր Դավթյան կազմով: 119 դպրոցի թիմը, որը ներկայացնում էին Վահան Նալբանդյանը, Դավիթ Սանթրյանը, նվաճել է արծաթե մեդալ:

Հավաքական թիմերի աղջիկների մրցաշարում Հայաստանի 2-րդ թիմը, որում հանդես էին գալիս Մանե Հովհաննիսյանը և Անահիտ Մուրադյանը, գրավել է 3-րդ հորիզոնականը: Դպրոցների պայքարում Ջրվեժի հիմնական դպրոցի թիմը ևս նվաճել է բրոնզե մեդալներ, հայտնում է chessfed.am-ը:

Դպրոցականների մրցաշարերն անցկացվում էին 4 ենթախմբերով:Առաջնությունն ընթանում էր աղջիկների և պատանիների 2 խմբում ՝ դպրոցների տղաների թիմեր, դպրոցների աղջիկների թիմեր (պարտադիր թիմի բոլոր անդամները պետք է լինեն նույն դպրոցից), և դպրոցականների հավաքական տղաների թիմեր և դպրոցականների հավաքական աղջիկների թիմեր: