25 սեպտեմբերի 2019 - 13:58 AMT
Արցախում ադրբեջանական անօդաչու է խոցվել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:

Այս մասին է հաղորդում Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ադրբեջանական կողմն արդյունքում ունեցել էր առնվազն 1 զոհ։ Զինծառայողի դին մնացել էր միջդիրքային տարածքում, հայկական կողմը թույլատրել էր վերցնել այն։