26 սեպտեմբերի 2019 - 11:25 AMT
ԱԱ. Ծանրորդ Գասպարյանը փոքր բրոնզ է նվաճել

2019թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 5-րդ տեղն է գրավել Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում:

Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցել է 390 կգ (178+212) արդյունք: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 6-րդն էր:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) փոքր բրոնզե մեդալի էր արժանացել պոկում վարժությունում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան նաև Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):