26 սեպտեմբերի 2019 - 13:02 AMT
Ոստիկանությանը 12 մլն դրամ կհատկացվի

Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում որոշվել է հավելյալ 12 միլիոն դրամ հատկացնել ոստիկանությանը։

Գումարը տրամադրվելու է գործադիրի պահուստային ֆոնդից՝ ոստիկանության ծախսերի ապահովման նպատակով։ Ինչպես նշվում է ներկայացված որոշման նախագծում՝ այդ գումարով ոստիկանությունը գույք և սարքավորումներ է վարձակալելու, գրասենյակին, տրանսպորտային և կենցաղային նյութեր և հագուստ է գնելու։

Որոշման նախագիծն ունի նաև գաղտնի կետեր, որոնք նախագծում հրապարակված չեն։