26 սեպտեմբերի 2019 - 14:33 AMT
Մահացել է Ժակ Շիրակը

Սեպտեմբերի 26-ին մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Այդ մասին հայտնում է France Press-ը նրա ընտանիքի վրա հղումով:

«Նախագահ Ժակ Շիրակը վախճանվել է այսօր առավոտյան իր ընտանիքի անդամներով շրջապատված»,-ասել է նրա փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն:

Շիրակը 86 տարեկան էր:

Ժակ Շիրակը գլխավորում էր Ֆրանսիան 1995-2007թթ.: 2007-ի մայիսի 16-ին նա հեռացավ նախագահի պաշտոնից և այդ պահից իրավունքի ուժով և ցմահ դարձավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ: 2011-ի դեկտեմբերի 15-ին նա 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վատնումի համար: