26 սեպտեմբերի 2019 - 16:27 AMT
ԶՈւ զինծառայողները միջսեզոնային բաճկոն կունենան

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ միջսեզոնային բաճկոն: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Նախատեսվում է նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նախարարը հավելել է, որ որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ և հավանության է արժանացել նախարարկան պետաիրավական կոմիտեի նիստում։