26 սեպտեմբերի 2019 - 16:54 AMT
Jamiroquai-ի համերգի անցկացման վայրը փոխվել է

Silk Note Festival փառատոնի անցկացման վայրը տեղափոխվել է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի Jamiroquai խմբին:

Բոլոր նրանց, ովքեր արդեն գնել էին համերգների տոմսերը, կտրամադրվեն համարժեք տոմսեր Համալիրի մեծ դահլիճում: Այդ մասին ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում:

«1․ Եթե գնել եք ձեր տոմսերն առցանց, ապա ձեզ կուղարկենք մեյլ՝ նոր QR կոդով, և կխնդրենք համերգ/ներին ներկայանալ ձեր էլտոմսով՝ ներբեռնած բջջային հեռախոսում։

2․ Եթե գնել եք տպված տոմսեր, ապա խնդրում ենք այդ տոմսերը մոտեցնել մեր պաշտոնական տոմսարկղ, որը գտնվում է Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում, և մեկ օր հետո մոտենալ ու վերցնել ձեր նոր տոմսերը։ Աշխ․ ժամեր՝ 13։00-23։00, բաց է ամեն օր։

3․ Եթե ձեր տոմսերը գնել եք www.tomsarkgh.am կամ www.toms.am կայքերից, ապա տոմսերի փոխանակման համար, խնդրում ենք դիմել իրենց»,-ասվում է գրառման մեջ։

Փառատոնի անցկացման վայրը որոշվել է տեղափոխել Կ․ Դեմիրճյանի մարզահամերգային համալիր փառատոնի մասնակիցների ու հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար, քանի որ այժմյան եղանակային կանխատեսումներով սպասվում է փոփոխական ու ցուրտ նոյեմբեր ամիս։