27 սեպտեմբերի 2019 - 15:11 AMT
Հայ ծանրորդները ևս 2 մեդալ են նվաճել ԱԱ-ում՝ արծաթ և բրոնզ

Թաիլանդում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը՝ մրցումների վերջին օրը մեդալներ նվաճել նաև ՀՀ-ն ներկայացնող գերծանր քաշայինները:

Գոռ Մինասյանն իրացրել է իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձել աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճել է երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող է հանդես եկել նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձել է բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե մեդալ նվաճել հրում վարժությունում: Ռուբենի ցուցանիշը երկամարտում 437 կիլոգրամ է, հայտնում է Shantnews-ը:

Ֆանտաստիկ արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն: Նա սահմանել է մի քանի աշխարհի ռեկորդ: Հրում վարժությունում նա բարձրարցրել է 246 կգ ծանրաձողը, իսկ երկամարտում նրա արդյունքը 484 կգ է: