27 սեպտեմբերի 2019 - 16:26 AMT
ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՀՀ-ին օգնությունն ավելացնելուն

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Սենատի կոմիտեն ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն: Հավելյալ միջոցները տրամադրվելու են Հայաստանին՝ հաջակցություն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների:

ԱՄՆ Սենատի կոմիտեն միաձայն ընդունել է լրացումը, որը նախաձեռնել էին սենատորներ Լինդսի Գրեմը եւ Քրիս վան Հոլենը, հայտնում է Aravot.am-ը Հայ դատի հանձնախմբի վրա հղումով:

Հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 միլիոն դոլար հատկացումների՝ Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 միլիոն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության, 1 միլիոն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման համար։ Անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ Սենատը իր մտահոգությունն է հայտնել ձգձգված հակամարտության կապակցությամբ և աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Բացի այդ Սենատը Պետքարտուղարությանը և USAID-ին կոչ է արել խորհրդակցություններ անցկացնել Ծրագրերի հանձնաժողովի հետ, ինչը կարող է նպաստել հակամարտության հետագա կարգավորմանը և հոգալ հումանիտար կարիքները: