28 սեպտեմբերի 2019 - 10:11 AMT
Մնացականյանը և Զարիֆը քննարկել են Իրանի նախագահի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը քննարկել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությանը Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի աշխատանքներին:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձել ենհայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատել տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը:

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվել է Իրանի հայ համայնքի կարևոր դերը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը: