28 սեպտեմբերի 2019 - 11:24 AMT
Փաշինյանը հետևում է զորավարժություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է զորավարժությունների ընթացքին: Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

«Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու»,-ասվում է նրա գրառման մեջ:

Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը:

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը: