28 սեպտեմբերի 2019 - 11:41 AMT
Սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

Սինգապուրի Հանրապետության վարչապետի ՀՀ պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է, հայտնում է ՃՈ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08.00-15.00-ն, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան – Թումանյան խաչմերուկից Աբովյան – Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին – Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 08.00-ից 17.00-ն, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային – Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը՝ ժամը 12.00-ից 17.00-ն, փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան – Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան – Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան – Պռոշյան խաչմերուկից Մաշտոց – Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: