30 սեպտեմբերի 2019 - 11:08 AMT
Լուկաշենկոն ՀՀ կժամանի աշխատանքային այցով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին:

Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով Հայաստանում կլինի սեպտմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Լուկաշենկոն իր ելույթում կներկայացնի Բելառուսի տեսակետը ԵՏՄ-ում պետությունների փոխգործակցության ակտուալ հարցերի և ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման վերաբերյակ,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը կանցնի նեղ և ընդլայնված ձևաչափով, իսկ օրակարգը ներառում է գրեթե տասնյակից ավելի հարց: