30 սեպտեմբերի 2019 - 12:03 AMT
ՀՀ-ում գյուղապահովագրության գործընթացը սկսվում է

Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության գործընթացը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, այս մեխանիզմը դեռ պետք է հղկվի, շտկվի, կատարելագործվի, բայց «Կարկուտը ծեծած տեղն է միշտ ծեծում» տրամաբանության հաղթահարման գործուն մեթոդ պիտի դառնա»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել: