Kinobusiness.com ռուսական պորտալը, որը նվիրված է կինոբիզնեսի ինդուստրիային, հրապարակել է տվյալները սեպտեմբերի 28-29-ին ՌԴ կինոթատրոններում հավաքված գումարի վերաբերյալ:
Ըստ պորտալի տվյալների, ՌԴ հանդիսատեսի շրջանում ամենապահանջվածը եղել է ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆիլմը Բրեդ Փիթի մասնակցությամբ: Առաջին հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը վարձույթում 204,9 մլն ռուբլի է հավաքել, հայտնում է Rusarminfo-ն:
Երկրորդը՝ ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Կարեն Օգանեսյանի ֆիլմն է եղել՝ «Հերոսը» լրտեսական թրիլերը: Ֆիլմը կինովարձույթի առաջին օրերին 95,1 մլն ռուբլի է հավաքել: