1 հոկտեմբերի 2019 - 18:11 AMT
Սինգապուրն ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի հետ

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի, մյուս կողմից Հայաստանի և Սինգապուրի միջև:

ԵԱՏՄ անդամների ու Սինգապուրի ներկայացուցիչները ստորագրել են Ազատ առևտրի համաջայնագիրը, Հայաստանն ու Սինգապուրը՝ Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Հայկական կողմից փաստաթթղթերը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Երևանում անցկացվող ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին:

Աշխատանքներին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և 3 հրավիրյալ երկրի ղեկավարներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: