2 հոկտեմբերի 2019 - 12:30 AMT
Ադրբեջան-Իրան սահմանին փոխհրաձգություն է եղել

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Minval.az-ը Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության վրա հղումով:

Փոխհրաձգության հետևանքով կան զոհվածներ:

Ըստ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության, ադրբեջանցի սահմանապահները կրակել և սպանել են Իրանի կողմից սահմանը խախտած 3 անձի, որոնք չեն ենթարկվել կանգ առնելու հրահանգին: