2 հոկտեմբերի 2019 - 16:07 AMT
Երևանի հեռուստաաշտարակի լուսավորությունը կփոխվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը կարդիականացվի: Այդ մասին է հայտնել Երևանի քաղաքապետարանիՏեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Նրա խոսքով՝ Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նախատեսվում է փոխանցել «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքները:

Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, նախատեսվում է փոփոխել հեռուստաաշխատակի գեղարվեստական լուսավորության ձևը, սակայն մինչ այդ Երևանի ավագանու առաջիկա նիստին պետք է որոշում կայացվի համակարգը մասնագիտացված կառույցին փոխանցելու վերաբերյալ:

Երևանի 308 մ բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականին և հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի սպասարկվել և ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում: