3 հոկտեմբերի 2019 - 12:13 AMT
«Ռոստելեկոմը» բարձրացրել է ինտերնետի արագությունը

«Ռոստելեկոմը» կրկին բարելավել է բաժանորդներին մատուցվող ծառայությունների պայմանները՝ ներկայացնելով նոր փաթեթային լուծումներ։

Նոր փաթեթները ներառում են Ինտերնետի ավելի բարձր արագություն թե՛ գործող և թե՛ նոր բաժանորդների համար, որոշ դեպքերում՝ մինչև 25 Մբ/վ, իսկ տարեկան բաժանորդագրության պարագայում՝ մինչև 50 Մբ/վ ավել արագությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Փաստ է, որ համացանցից օգտվելիս մեզանից յուրաքանչյուրն օրեցօր ավելի մեծ ծավալների բովանդակություն է սպառում։ Հաշվի առնելով այս հանգամանքը և մի շարք բաժանորդների առաջարկները՝ այսուհետ ներկայացնում ենք Ինտերնետի առավել բարձր արագությամբ փաթեթներ, ընդ որում՝ պահպանելով նախկին ամսավճարները։ Մենք ջանք չենք խնայում, որ մեր բաժանորդները մշտապես վայելեն գերարագ և որակյալ Ինտերնետ հասանելիություն»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» բաժանորդներին տրամադրվող նոր առաջարկները հետևյալն են՝