3 հոկտեմբերի 2019 - 14:44 AMT
Ամերիաբանկը՝ լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը ՀՀ-ում

Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում: SME Banking Club-ը հրապարակել է Փոքր և միջին ձեռնարկությունների համար թոփ-20 լավագույն ինտերնետ-բանկերի վարկանշային աղյուսակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այս վարկանիշը շնորհելիս դիտարկվել է ԱՊՀ և Կովկասի ավելի քան 150 բանկ, որոնք առանձնակի ուշադրության են արժանացնում ՓՄՁ ոլորտը: