3 հոկտեմբերի 2019 - 14:49 AMT
ՊՆ խոսնակը հրապարակել է հայկական ԱԹՍ-ի հարվածը ցուցադրող տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական արտադրության ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարք) հարվածից կադրեր:

Այլ մանրամասներ այս ՊՆ-ն չի ներկայացնում։

Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է թե հարվածային, թե հետախուզական ԱԹՍ-ների ծրագիրը։

Հայկական սպառազինությունում մի շարք տեղական արտադրության ԱԹՍ-ներ կան, պարբերաբար անցկացվող ռազմական ու տեխնիկական ցուցահանդեսներին անընդհատ ցուցադրվում են անօդաչուների նոր մոդելներ։