3 հոկտեմբերի 2019 - 15:01 AMT
Տավուշում հակառակորդի կրակոցից վարորդ է վիրավորվել

Ադրբեջանական կողմի կրակոցից հոկտեմբերի 2-ին Տավուշում աշխատանքներ կատարող տրակտորի վարորդ է վիրավորվել:

Տեղեկությունն այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Վարորդը վիրավորում ստացել է որովայնի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց։