3 հոկտեմբերի 2019 - 21:17 AMT
Հակառակորդի կրակոցից Տավուշում զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

Այդ մասին է հայտնել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին»,- ասել է Հովհաննիսյանն ու հավելել, որ դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի։

Ադրբեջանական կողմի կրակոցից հոկտեմբերի 2-ին Տավուշում աշխատանքներ կատարող տրակտորի վարորդ է վիրավորվել: Վարորդը վիրավորում ստացել է որովայնի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց։