7 հոկտեմբերի 2019 - 14:42 AMT
Վարժական հավաքներին մասնակցած 8 աղջիկ լեյտենանտի կոչում է ստացել

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով 8 աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նորաթուխ լեյտենանտները Շիրակի Պետական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,-ասվում է գրառման մեջ: .