7 հոկտեմբերի 2019 - 15:27 AMT
Լևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ լուրջ խնդիր չկա, ընթացիկ հետազոտություն է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, լրագրողներին տեղեկացրել է, որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, պարզապես ընթացիկ հետազոտություն է անցել։

«Լուրջ ոչինչ չկա։ Հետազոտությունների պատասխաններն ընթացքի մեջ են, դեռ չկան», - ասել է նա՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել՝ ինչ բողոքներ ունի հայրը, հայտնում է Aysor.am-ը:

Լևոն Քոչարյանը նշել է, թե չի կարծում, որ ՔԿՀ-ում հայրը բուժօգնություն խնդրած լինի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց, զննություն անցել և կրկին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: