8 հոկտեմբերի 2019 - 12:02 AMT
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրել է ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Նավիկյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը բուժկենտրոն է տեղափոխվել հերթական բուժզննություն անցնելու:

Ռոբերտ Քոչարյանն արդեն 2 անգամ բուժզննություն է անցել «Իզմիրլյան» բուժկենտրոնում:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, լրագրողներին տեղեկացրել էր, որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, պարզապես ընթացիկ հետազոտություն է անցել։«Լուրջ ոչինչ չկա։ Հետազոտությունների պատասխաններն ընթացքի մեջ են, դեռ չկան», - ասել է նա՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել՝ ինչ բողոքներ ունի հայրը: