Sony-ն հայտնել է PlayStation 5-ի թողարկման ժամկետը՝ այն կներկայացվի 2020-ի ավարտին:
«Սարքը վաճառքի կհանվի 2020-ի վերջում՝ ամանորյա տոնավաճառների շրջանում»,-ասել են ընկերությունում: Խաղային սարքի նոր տարբերակը վիբրացիայի բարելավված գործառույթով գեյմփադ կունենա: Օրինակ, օգտատերերը, որոնք ֆուտբոլի սիմուլյատոր են խաղում, կկարողանան տարբերել մարզադաշտի ծածկույթը, գրում է «Վեդոմոստին»:
«Դուք կկարողանաք զգալ տարբեր ծածկույթները, երբ վազեք խոտածածկ դաշտով կամ անցնենք ցեխի միջով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Երկրորդ նորարարությունն այն է, ինչ կոչվում է ադապտիվ թրիգեր, որոնք ներկառուցված են թրիգերների կոճակների մեջ (L2/R2): Խաղացողները կկարողանան կանոնավորել սեղմման ուժը, զգալու համար, օրինակ, աղեղի լարումը կամ ամենագնացի արագացումը քարքարոտ տեղանքում»,-ասվում է բլոգում: Տակտիլ զգացողությունների հետ մեկտեղ թրիգերի կարգաբերումը թույլ կտա գործողություններն ավելի լավ նմանակել, պարզաբանում է Sony-ն:
Խաղային սարքի նոր սերունդ ստեղծելով՝ Sony-ն ձգտել է «հզորացնել ընկղմման էֆեկտը», հայտարարել է Sony Interactive Entertainment-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Ռայանը Wired պարբերականին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Microsoft կորպորացիան հայտնել էր, որ մրցակից Xbox խաղային սարքի նոր սերունդը վաճառքում կհայտնվի 2020-ի վերջում: