9 հոկտեմբերի 2019 - 13:50 AMT
AirBaltic-ը Երևան-Ռիգա չվերթներ կիրականացնի

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:

Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020-ի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

AirBaltic ավիաընկերությունը թռիչքները կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով: