9 հոկտեմբերի 2019 - 16:33 AMT
Քարդաշյանը հանդիպել է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Նա այդ մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«Կառավարությունում հյուրընկալել եմ Քիմ Քարդաշյանին»,-ասվում է գրառման մեջ:

Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայաստան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել: