9 հոկտեմբերի 2019 - 17:18 AMT
Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զորւյցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ճշտող հարցին՝ թե հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու պատճառը «ֆիզիկապես ոչնչացնելու» մասին հայտարարությանն է, Գոռ Աբրահամյանը նշեց, որ հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու նպատակը՝ տեսագրությունում առկա, նշվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելն է:

«Նշված հանգամանքները» վերաբերում է ամբողջական տեսանյութին, որտեղ նաև նման հանգամանքների մասին տվյալներ կան՝ իր ամբողջության մեջ ստուգման առարկա դարձնելու համար»,- ասաց Աբրահամյանը:

Վիտալի Բալասայնայնը հոկտեմբերի 8-ին հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը, նշելով, որ վարչապետն այդ քայլով փորձել է ցույց տալ՝ «տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տամ և «Սասնա ծռերը» ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն»: Բալասանյանը նշել էր, որ Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին: