10 հոկտեմբերի 2019 - 14:28 AMT
Ախալցխա-ՀՀ սահման ճանապարհը կվերանորոգվի

Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (ՀՀ սահման) մայրուղու 91-98 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների անցկացման համար հայտարարվել է տենդեր-մրցույթ։

Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 40,770,406.00 լարիի մրցույթ է հայտարարել, հայտնում է jnews.ge-ն:

Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կմեկնարկի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա։ Իսկ աշխատանքային երաշխիքը երկու տարի է։

Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու վերանորոգումը կատարվելու է երկու փուլով, առաջինի ընթացքում վերանորգվելու է Օրլովկա-Հայաստանի սահման տանող ճանապարհը, իսկ նոր հայտարարված մրցույթի արդյունքում կվերանորգվի Նինոծմինդա-Օրլովկա ճանապարահահատվածը։

Օրլովկա-Հայաստան ճանապարհահատվածի տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» քութաիսյան ընկերությունը:

Հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին: